23 09 2021

Խաչատուր Սուքիասյանի կալանավորված եղբայրն արդեն տևական ժամանակ է` քաղաքացիական հիվանդանոցում է․ ArmDaily.am

Խաչատուր Սուքիասյանի կալանավորված եղբայրն արդեն տևական ժամանակ է` քաղաքացիական հիվանդանոցում է․ ArmDaily.am

ArmDaily.am-ը գրում․

«ArmDaily.am-ին տեղեկություններ էին հասել, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը Ռոբերտ Սուքիասյանն, ով ձերբակալվել, ապա կալանավորվել էր հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ՝ ոչ մի օր կալանավայրում չի անցկացրել, կալանավորման առաջին օրից նա գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում։

ArmDaily.am-ի հետ զրույցում Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանն ասաց, որ արդեն տևական ժամանակ է՝ Սուքիասյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։ «Նա ողնաշարի ճողվածք ունի, սրտի հետ կապված խնդիրներ ունի, նաև միզապարկի հետ կապված խնդիրներ ունի ու դրանց հետ կապված արդեն տևական ժամանակ է՝ բուժում է ստանում»։

Փաստաբանը չհիշեց, թե հատկապես երբ է կալանավայրից տեղափոխվել հիվանդանոց։ Նա նաև տեղեկացրեց, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է առաջին ատյանի դատարանի ոոշումը, որով երկարացվել էր Սուքիասյանի կալանքի ժամկետը։ «Առաջին հերթին՝ ես միանշանակ համոզված եմ, որ հիմնավոր կասկածն ուղղակի գոյություն չունի, ես բավականին երկար իմ բողոքի մեջ վիճարկել եմ հնեց այդ հարցը։ Միգուցե, այլ հանցակազմի առնչությամբ կա հիմնավոր կասկած, օրինակ, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, միգուցե, չեմ կարող ասել, բայց կոնկրետ խուլիգանության 4-րդ մասով հիմնավոր կասկած իրականում գոյութուն չունի և հենց այդ հարցն էլ ես վիճարկել եմ։

Կալանավորման հիմքերը չկան որովհետև այս քրեական գործով հարցաքննվել են գրեթե բոլոր մարդիկ, բացի այդ գոյություն ունեն տեսագրություններ ու ընդհանրապես որևէ մեկի վրա ազդելու խնդիր չկա, Ռոբերտ Սուքիասյանն ազդի, որ ի՞նչ փոխեն, եթե տեսագրություններով երևում է ամեն ինչ։ Ընդամենը իմ տպավորությամբ Ռոբերտ Սուքիասյանին պահում են գերու կարգավիճակով»»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ